Անհայտ զինված անձինք պայթեցրել են Եմենի կենտրոնական նավթատարը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
«Նավթատարի պայթեցումը տեղի է ունեցել 109-րդ կմ-ին՝ Մարիբ նահանգի Հաբաբ շրջանում», - նշում է պաշտպանական գերատեսչության տեղեկատվական պորտալը:
Այսպիսով, Կարմիր ծովի ափին տեղակայված արտահանող ձեռնարկությունների վառելիքի մատակարարումները խափանվել են:
Երկրի գլխավոր նավթատարով օրական 70 հազար բարել հումք է անցնում: 435 կմ երկարության նավթատարի վրա հարձակումները սկսվել են երեք շաբաթ առաջ: