News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալացի գիտնականներն անգլերեն թարգմանել եւ հրատարակել են մոգական տեքստերի հավաքածու, որը XII-XIII դարերում 20 մագաղաթի վրա կազմել է հին եգիպտացի անհայտ անձը:

«Ծիսական ուժի ղպտիական տեղեկատուն» կյանքի տարբեր դեպքերի համար 27 տեքստ է պարունակում. դեւերին քշելու եւ տարբեր հիվանդություններից բուժելու համար հմայությունները հաջորդում են աշխատանքում եւ սիրո մեջ հաջողության համար մոգական տեքստերին: Օրինակ՝ լեպտոսպիրոզ վարակիչ հիվանությունից բուժվելու համար հարկավոր է աղոթել երկու մեխերի վրա, այնուհետեւ դրանք աջ եւ ձախ կողմից մեխել հին շրջանակի վրա:

Ուսումնասիրելով գիրքը՝ գիտնականները հանգել են եզրակացության, որ այն գրվել է Հին Եգիպտոսի Հերմոպոլիս քաղաքում, որը տեղակայված էր Նեղոսի վերջին հոսանքում: Ժողովածուի ստեղծման ժամանակաշրջանը համընկել է Եգիպտոսում քրիստոնեության առաջացման ժամանակի հետ. գրքի հեղինակը գնոստիկ հավատքները խաչաձեւում է քրիստոնեականի հետ: Դրա էջերում Հիսուս Քրիստոսը հիշատակվում է ոմն Բակտիոտա խորհրդավոր աստվածության հետ հավասար:

Ավստրալական գիտնականները չեն կարողացել պարզել, թե ով է գրքի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ