News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հին գրադարանի արխիվում հայտնաբերվել է Շեքսպիրի ստեղծագործությունների հատորյակը, որը տպագրվել է 1623 թվականին, գրում է MigNews-ը:

Եթե հայտնաբերվածը կեղծ չէ, այն կարող է լինել հեղինակի առաջին տպագրված 750 ստեղծագործություններից մեկը, որոնցից հայտնաբերվել է միայն 228-ը:

«Պարոն Ուիլյամ Շեքսպիրի կատակերգությունները, պատմություններն ու ողբերգությունները» գիրքը ներառում է 36 պիես:

Մասնագետների գնահատմամբ՝ այս գրքի արժեքը կարող է կազմել մոտ 4 մլն ֆունտ, որն աշխարհում ամենաթանկ գրքերից մեկն է: Դրա պատճենը 2001-ին Christie's աճուրդում վաճառվել է 3,7 մլն ֆունտով:

Փորձագետները փաստացի 100 տոկոսով վստահ են, որ գտածոն կեղծ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ