News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) պաշտոնապես ամփոփեցին «Աջակցություն Արմավիրի մարզի Շենիկ համայնքի մանկապարտեզին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Շենիկ համայնքի մանկապարտեզում, մասնավորապես կահավորվեցին եւ անկողնային պարագաներով համալրվեցին  հանգստի սենյակները, ինչպես նաեւ բացվեց նոր խաղահրապարակ  մանկապատեզ հաճախող երեխաների համար։

«Հանդիսանալով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ Beeline–ը ոչ միայն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր կողմից մատուցված ծառայությունները դառնան հասանելի եւ մատչելի յուրաքանչյուրի համար, այլ տարբեր մարզերում իրականացնում է բարեգործական ծրագրեր՝ իր անմիջական մասնակցությունն ունենալով տվյալ շրջանում առկա սոցիալական, կրթական եւ բնապահպանական խնդիրների լուծման գործում։ Այս ծրագիրը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երեխաները մեր ուշադրության կենտրոնում են, իսկ այսօր մեզ հաջողվեց Շենիկ համայնքի երեխաների կյանքը դարձնել ավելի լավը եւ պարգեւել նրանց անհոգ ու գունեղ մանկություն»,– նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, ծրագրի հաջող իրականացման առնչությամբ նշել է. «Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցությունը Beeline-ի  հետ արդեն լավ ավանդույթ է դարձել եւ թույլ տվել աջակցության ձեռք մեկնել հարյուրավոր մանուկների: Շենիկի մանկապարտեզի պայմանների բարելավումը եւ´ ուղղակիորեն, եւ´ անուղղակիորեն նպաստում է համայնքային զարգացման մեր գաղափարախոսությանը. երեխաների համար բարեկեցիկ ապագայի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական միջավայրի ակտիվացմանը, զարգացման նոր հնարավորությունների ընձեռնմանը: Լիահույս ենք, որ բարելավված մանկապարտեզ կհաճախեն ավելի մեծ թվով երեխաներ, ինչը կնպաստի նաեւ, որ իրենց մայրիկները՝ գյուղաբնակ շատ կանայք, աշխատելու հնարավորություն ունենան եւ իրենց լուման ներդնեն համայնքի ու երկրի զարգացմանը»:

Նշենք, որ Շենիկ համայնքի մանկապարտեզը հիմնադրվել է ավելի քան 30 տարի առաջ։ Բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, մանկապարտեզի գույքն ամբողջությամբ մաշվել էր, իսկ ննջասենյակներում մահճակալների եւ անկողնային պարագաների բացակայության պատճառով, երեխաների համար անհնարին էր դարձել ցերեկային հանգստի կազմակերպումը: Ավելին, մանկապարտեզի ոչ լիարժեք կահավորումը խոչընդոտ էր հանդիսանում նաեւ նախակրթարանի՝ իր հնարավորություններից ավելի թերբեռնված աշխատելու համար: Խաղահրապարակի բացակայության պատճառով երեխաները զրկված էին բակային խաղեր կազմակերպելու եւ ապահով վայրում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու հնարավորությունից:

Beeline-ը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ իրականացրել են կրթական եւ սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր՝ ուղղված համայնքների հավասարաչափ զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ