News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ դատի ֆրանսիական բյուրոն դիմել է Փարիզի Փոքր պալատի ղեկավարությանը, նշելով, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 7-ին այդ պալատում կազմակերպված աշխարհահռչակ լուսանկարիչ Ռեզայի ցուցահանդեսը, որը կոչվում է «Ադրբեջան. Կրակի էլեգանտությունը» կարող է սխալ պատկերացում ստեղծել այդ երկրի մասին:

Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, Հայ դատի ֆրանսիական բյուրոն իր բողոքն է հայտնել Փարիզի Փոքր պալատի ղեկավարությանը: Կազմակերպությունը հիշեցրել է, որ Ադրբեջանը, ի տարբերություն պալատի կայքում ցուցահանդեսի մասին տեղեկատվության, իդիլիական երկիր չէ, որը լուսանկարիչ Ռեզան փորձում է ներկայացնել Փարիզի հասարակությանը: Նաեւ նշվել է, որ շատ կազմակերպություններ եւ հաստատություններ դատապարտել են այդ երկում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակը, այդ թվում Եվրոպական խորհրդարանը, «Amnesty International»-ը, «Լրագրողներ առանց սահմանների»-ն, «Human Rights Watch»-ը եւ «Transparency International»-ը:

Բյուրոն նաեւ հիշեցրել է, որ տասնյակ լրագրողներ, գրողներ ու քաղաքական ընդդիմախոսներ այսօր գտնվում են Ադրբեջանի բանտերում:

Ֆրանս-հայկական կազմակերպությունն ընդգծել է, որ հանդուրժողական երկրի իմիջը, որը փորձում է ներկայացնել լուսանկարիչն այդ ցուցահանդեսի եւ իր գրքերի միջոցով, չի համապատասխանում իրականությանը: Բյուրոն հիշեցրել է, որ սահմանամերձ բնակավայրերում ամեն օր հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաները գտնվում են Ադբեջանի դիպուկահար կրակոցների սպառնալիքի տակ, իսկ հովիվ Կարեն Պետրոսյանը, որին առեւանգել էին այս տարվա հուլիսին, խոշտանգելով սպանել են Ադրբեջանում, ինչը վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայի ԱԳՆ-ում, ինչպես նաեւ ամերիկյան ու ռուսական դիվանագիտական գերատեսչություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ