News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Քարնեգի հոլում դեկտեմբերի 6-ին կայանալու է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Արտիստները համերգին» 7-րդ ամենամյա համերգը: Այս մասին գրում է «The Armenian Weekly»-ը:

Համերգը նվիրվում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Ելույթ են ունենալու երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից:

Այս տարի միջազգային համույթում ընդգրկվելու են Սամվել Առաքելյանը (ջութակ), Նարեկ Հարությունյանը (կլառնետ), Գրիգոր Խաչատրյանը (դաշնամուր), Լիլիթ Քուրդիյանը (թավջութակ), Նունե Մելիքյանը (ջութակ), Էդվարդ Պողոսյանը (թավջութակ), Վերոնիկա Վարդպատրիկյանը (ալտ), Լորեն Ուիլյամսը (հոբոյ) եւ Սարգիս Զաքարյանը (դաշնամուր):

Սարգիս Զաքարյանը, ով վերջերս ձեւավորել է Հ.Բ.Ը.Մ. Լոնդոնյան կամերային նվագախումբը, նաեւ այս միջոցառման գեղարվեստական ղեկավարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ