News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, նոյեմբերի 25-ին, Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել եւ զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, խոսել է ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի ու արդյունքների, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության ձեւաչափով կատարված ու ծրագրված աշխատանքների մասին:

Կարեն Նազարյանն անդրադարձել է նաեւ 2015թ. մայիսին Ռիգայում նախատեսվող Արեւելյան գործընկերության գագաթաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ