News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, այսօր ԱԺ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու: Նիստին մասնակցելու են նաեւ կառավարության, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները: Ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀԿ-ն եկող երկուշաբթի մեկնարկելիք Աժ քառօրյայից առաջ թրեյնինգ է անում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցով:

Մեր տեղեկություններով, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը և Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը իշխող մեծամասնության պատգամավորներին նախապատրաստելու են քառօրյայի ընթացքում ոչ իշխանական պատգամավորների սպասվող հակադարձումներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ