News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում հավանության է արժանացել հանրային առողջության բարձրացման միջոցառումների ծրագիրը: Այս մասին որոշում է ընդունվել կառավարության նոյեմբերի 27-ի նիստում: Միջոցառումները ներառում են առողջ սննդի եւ կենսակերպի, վնասակար սովորություններից հրաժարվելու քարոզչություն:

Նշվում է, որ 2012թ. Հայաստանում չարորակ գոյացություններից մահացությունը կազմել է 64,3 դեպք՝  100  հազար մարդուց:  2001թ. ցուցանիշը եղել էր 47,1, 1991թ.՝ 35,8: Ավելի նկատելի աճել է շաքարային դիաբետից մահացության թիվը. 2012թ. այն կազմել էր  43,8 դեպք՝  100  հազար մարդուց, այն դեպքում, երբ 1990 թ. ընդամենը 13,96 էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ