Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 43-ամյա Վրեժ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերի մեղադրանքով: