News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսվայի բորսայում դոլարը թանկացել է 29 կոպեկով ՝ մինչեւ 47,68 ռուբլի: Եվրոն՝ 48 կոպեկով՝ մինչեւ 59.70 ռուբլի: Երկարժութային զամբյուղի արժեքն ավելացել  38 կոպեկով՝ 53.09 ռուբլի հայտնում է RSN-ն:

Փորձագետները ռուբլու թուլացումը կապում են նավթի գնի անկման հետ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները ICE լոդնոնյան բորսայում նոյեմբերի 27-ին նվազել են 1, 28 դոլարով (1,65%)՝ բարելի դիմաց կազմելով 76,47 դոլար: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսը Նյու-Յորքի (NYMEX) ապրանքային Բորսայում իջել է 0.98 դոլարով (1,33%)՝ բարելի դիմաց կազմելով 82,71 դոլար:

Նավթի գների անկումը կապում են Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) ներկայացուցիչների հանդիպման հետ, որը տեղի ունենա Վիեննայում, այսօր՝ նոյեմբերի 27-ին: Հանդիպման ընթացքում ենթադրվում է վառելիքի արդյունահանման շեմը սահմանափակելու մասին որոշում կընդունվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ