Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: