News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանը մասնակցել է Արցախյան հերոսամարտին եւ պարգեւատրվել մի շարք շքանշաններով: Այսօր` նոյեմբերի 27-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի փաստաբան Երվանդ Վարոսյանը խնդրեց հաշվի առնել այդ մեղմացուցիչ հանգամանքները եւ պայմանական պատիժ կիրառել` սահմանելով փորձաշրջան:

«Հովհաննես Հովհաննիսյանի դեպքում պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, սակայն մեղմացնող հանգամանքները շատ են. Նա 1989թ-ին մեկնել է Արցախ եւ մասնակցել պատերազմին, այնտեղ վիրավորվել է: Ինչպես նաեւ պարգեեւատրվել է «Դրաստամատ Կանայան», «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ստացել է վարչապետի շնորհակալագիր: Բացի դրանից` տառապում է պարբերական հիվանդությամբ եւ արդեն փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը` 8 մլն դրամ: Հետեւաբար` խնդրում եմ մեղմ պատիժ սահմանել, որը պայմանական չկիրառել եւ սահմանել փորձաշրջան»,- պաշտպանական ճառի ժամանակ ասաց Երվանդ Վարոսյանը:

Նշենք, որ այսօր պաշտպանական ճառերով հանդես են գալիս ամբաստանյալների փաստաբանները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար։ Դատախազը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, իսկ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանին ազատազրկել 6 տարի, 2 ամիս ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ