News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական լավաշի հարցն այնքան էլ հեշտ չի ընդունվել, կառավարության նոյեմբերի 27-ի նիստում հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նա հիշեցրել է, որ նախօրեին ՅՈՒՆԵՍԿՕ-ում քվեարկությամբ հայկական լավաշն ընդգրկվել էր ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Նախարարը ՀՀ ԱԳՆ-ին շնորհակալություն է հայտնել միջազգային ասպարեզում աջակցության համար: «Օգնությունն իրոք պետք եկավ, որովհետեւ մենք որոշակի խնդիրների բախվեցինք: Դրանց մասին առաջիկայում մամուլին կպատմեն ԱԳՆ-ի եւ մեր նախարարության ներկայացուցիչները, որոնք այդ հարցով հանդես էին եկել Փարիզում», - նշել է Հասմիկ Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ