News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի հետ իմ հարաբերությունները բացարձակապես նորմալ են: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողներին հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նա հերքեց շրջանառվող լուրերը, որ ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանը զբաղվում է ինքնակառավարմամբ եւ հաշվի չի նստում նախարարության ղեկավարության հետ: «Հակառակը, նախարարությունում բոլոր ծառայություններն աշխատում են նորմալ եւ արդյունավետ: ԴԱՀԿ-ի պետին ես կարող եմ բնութագրել՝ որպես լավ եւ ադյունավետ աշխատակից: Եթե կան դժգոհություններ, ապա դրանք բխում են օրենսդրական կարգավորումից: մենք պետք է դրա վրա աշխատենք», - նշեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ