News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի երկու խոշոր բուհերի (ԵՊՀ եւ Բժշկական համալսարան) կազատեն կուտակային կենսաթոշակային վճարներից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարել է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա նշել է, որ Երեւանի պետական համալսարանը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը, որոնք այժմ գործում են որպես պետական ոչ առեւտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), վերակազմակերպվել են հիմնադրամների: Այս դեպքում այդ հաստատությունների դասախոսները պարտադրված չեն կուտակային փոխանցումներ կատարել:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում գործում է 2014-ի հունվարի 1-ից միայն պետական ծառայողների համար: Մասնավոր սեկտորում այն կամավոր է, սակայն պարտադիր կդառնա 2017-ի հունվարի 1-ից: Փաստացի, կառավարությունը ստիպված է եղել նահանջել, քանի որ շատ երիտասարդ դասախոսներ, որոնք համատեղությամբ աշխատում են նաեւ մասնավոր բուհերում, սկսել են ազատվել աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ