Ավստրիայի քաղաքական գործիչը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ԼԳԲՏ հանրության խորհրդանշանով շարֆ է նվիրել եւ կոչ է արել հանդես գալ կանանց իրավուքների եւ միասեռ ամուսնությունների համար:
Ավստրացի եվրապատգամավոր Ունրիկե Լունաչեկը շարֆը պապին նվիրել է Ստրասբուրգում վերջինիս ելույթից հետո, հայտնում է բրիտանական «Independent»-ը:
Ունրիկե Լունաչեկը ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցերով Եվրախորհրդարանի խմբի համանախագահն է: