News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, կշարունակվի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի գործից առանձնացված մասով դատաքննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալներ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի պաշտպան Հակոբ Ճարոյանը:

Նա նշեց, որ այսօրվա նիստում ինքը հիմնավորելու է, որ մեղադրական եզրակացությունը չի բխում քրեական գործ նյութերից, ըստ այդմ՝ դատախազը պարտավոր էր այն չհաստատել եւ չուղարկել դատարան: Հակոբ Ճարոյանը մտադիր է ինքնաբացարկ հայտնել դատախազին: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ ինքը կապացուցի, որ գործով տուոժղը տուժող չէ, գործը շինծու է, մեղադրանքներն էլ՝ անհիմն: Հակոբ Ճարոյանն ասաց, որ բացարակներ ներյայացնելուց հետո, ըստ դատավարական նորմերի, երբ հասնի միջնորդությունների փուլին, ինքը անպայման միջնորդելու է դատարան կանչել եւ հարցաքննել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին եւ Հայաստանում Իրանի դեսպանին:

Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի մասով քրեական գործի քննությունը առանձնացվել է: Մյուս երկու մեղադրյալների՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիք Եսայանի մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, այն քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Սուրեն Գաբրիելյանի մասով գործը առանձնացվել է, քանի որ նա գտնվում է փախուստի մեջ: Այս գործում խառնված են մի շարք պաշտոնյաններ մասնավորապես փաստաբան Ճարոյանը մտադիր է դատարան կանչել ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հակոբ Ճարոյանն հայտնել է, թե Արթուր Բաղդասարյանի ուղարկած գրության հիման վրա հարուցված քրեական գործի արդյունքում  ՀՀ երեք քաղաքացի է դատվում եւ Հայաստանի բանկերից մեկտ 8մլն եվրո է տվել ԻԻՀ դեսապանատնը, 1մլն էլ դեռ պետք է տա:  Բանն այն է, որ այս գործի շրջանակներում կալանավորվածները մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման,  փողերի լվացման, խարդախության համար եւ կալանքի տակ գտնվող անձանցից մեկը՝ Արա Կիրակոսյանը, եղել է այդ բանկի կառավարիչ: Բանկը, ընդունելով, որ իր աշխատակիցը խախտում է արել, սակայն չսպասելով քննության ավարտին, դատավճռին, ԻԻՀ դեսպանատանը իր միջոցներից տվել է 8մլն եվրո, դեռ 1մլն-ն էլ պետք է տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
22-ամյա երիտասարդը Արտաշատի շտապօգնության շենքի դիմաց վիճել, ապա մարմնական վնասվածքներ է հասցրել բժշկին և վարորդին
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Հապետ Խ․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական…
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Ամենաշատ