News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի վրա այսօր՝ նոյեմբերի 27-ին, հարձակվել են եւ կոշտ առարկայով հարվածել նրա գլխին: Այս մասին NEWS.am-ին ասաց «Նախարորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:

Նրա խոսքով՝ Գեւորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Գլուխը բացվել է, հիմա հիվանդանոցում է: Սա շարունակությունն է նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած ավտոմեքենաների վրա հարձակման»,- ասաց նա:

Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցի վրա: «Այս միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նախորդ գիշերներին տեղի ունեցածը, մասնավորապես՝ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ավտոմեքենաների հրկիզումը, ծրագրավորված հարձակում է, որն ունի քաղաքական շարժառիթ եւ ուղղված է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ մարտահրավերն ընդունված է, եւ հայտնում է իր հաստատակամությունը, որ ապրիլի 24-ին ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնելու է ռեժիմին»,- ասվում է «Նախախորհրդարանի» տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նոյեմբերի 26-ի գիշերն անհայտ անձինք վնասել են 7 ակտիվիստների մեքենաներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ