News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վիեննայում տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել օրական 30 մլն բարել նավթի արյունահանման ներկայիս քվոտան: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Քուվեյթի նավթի նախարար Ալի Սալեհ ալ-Օմայրը:

Ավելի վաղ, նստաշրջանի բացման ժամանակ Լիբիայի փոխվարչապետ Աբդուրահման Ատահար ալ Ահիրիշը հայտարարել էր, որ վերջին ամիսներին նավթի գների անկումը կարող է կապված լինել ոչ միայն շուկայական հիմնարար գործոնների, այլ նաեւ սպեկուլյատիվ ակտիվության հետ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ այդ լուրը ստացվելուց անմիջապես հետո Brent տեսակի նավի ֆյուչերսները նվազել են միանգամից 3,3 դոլարով եւ հասել 75 դոլարի մեկ բարելի դիմաց։

Նշենք, որ վերջին 5 ամիսների ընթացքում բարելի դիմաց նավթի գինը կրճատվել է գրեթե 40 դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ