News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանը նոյեմբերի 27-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղար Տոմաշ Օրլովսկուն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, փոխպետքարտուղար Օրլովսկին դրական գնահատեց հայ-լեհական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ավելի կընդլայնվեն եւ կխորանան` ի նպաստ երկու երկրների բարեկամության:

Փոխպետքարտուղարը նշեց, որ Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, եւ պատրաստ է քննարկել արդյունավետ համագործակցությանն առնչվող բոլոր այն հարցերը, որոնք կարող են նպաստել դրանց ակտիվացմանը: Տոմաշ Օրլովսկին հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում եւ հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Ղազարյանը նշեց, որ Հայաստանը նույնպես կարեւորում է Լեհաստանի հետ համագործակցության ընդլայնումը եւ վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ակտիվացման եւ խորացման համար։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական համագործակցության, մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Առանձնահատուկ կերպով նշվեց լեհահայ համայնքի` երկու ժողովուրդների բարեկամության եւ ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի ու դերի մասին: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ