News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աբխազական երկաթուղին անհրաժեշտություն է Հայաստանի տնտեսության զարգացման համար, եւ մենք միշտ հանդես ենք եկել ցանկացած քայլի օգտին, լինի դա ռուսական, թե վրացական կողմից, որը կնպաստեր երկաթուղու վերականգնմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Եվ հայկական կողմի այլ կարծիքը, ըստ նրա, անտրամաբանական կլիներ: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանի համար հաղորդակցման բոլոր միջոցները բացվեն, քանի որ դա եւս մեկ խթան կլինի մեր երկրի տնտեսության զարգացման համար: Ներկայում Հայաստանը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ. Թուրքիան Հայաստանին շրջափակման մեջ է պահում, նույն քաղաքականությունն է վարում նաեւ Ադրբեջանը: Եվ այդ երկաթուղու բացումը Հայաստանի շահերից է բխում»,- ընդգծեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աբխազական երկաթուղու վերականգնման հնարավորության մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հնարավոր ենք համարում այլ գործընկերների հետ մտածել եւ, ընդհանուր համաձայնության դեպքում, իրականացնել այնպիսի նախագիծ, ինչպիսին է, օրինակ, Սուխում-Թբիլիսի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ