News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեխաները, որոնց մայրերը շատ են աշխատում, հաճախ սխալ են սնվում եւ տառապում են քնի խանգարումից: Իսկ այդ գործոնները մեծացնում են ճարպակալման վտանգը: Իլինոյսի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտությանը մասնակցել են 3-5 տարեկան 247 երեխաներ եւ նրանց մայրերը:

Գիտնականները երեխաների մարմնի զանգվածի ինդեքսը չափել են հետազոտության սկզբում եւ 12 ամիս անց: Նախադպրոցական տարիքի մասնակիցների շուրջ 17%-ն ավելորդ քաշ է ունեցել, եւս 12%-ի մոտ մեկ տարի անց ճարպակալում է սկսվել: Մայրերի 66%-ն ամբողջ օրն աշխատել է, իսկ 18%-ը՝ կեսօրյա գրաֆիկով:

Մայրերի զբաղվածության եւ երեխաների քաշի միջեւ կապի վերլուծությունից հետո դիտարկել են ռիսկի լրացուցիչ գործոնները՝ ներառյալ երեխայի սնունը, քնի ռեժիմը եւ այն, թե որքան երկար է նա հեռուստացույց դիտել:

Ըստ Science World Report-ի, մայրերը, որոնք շատ են աշխատում, երկընտրանքի առջեւ են կանգնում. կա՛մ երեխային ժամանակին պառկեցնել քնելու, կա՛մ  նրանց հետ ժամանակ անցկացնել: Իսկ առավոտյան երեխաները պետք է վաղ արթնանան՝ մանկապարտեզ գնալու համար:

Պարզվել է, որ այն երեխաները, որոնց մայրերը շատ են աշխատել, շաբաթական 30 ժամից էլ պակաս են քնել: Դա նպաստել է նրանց մարմնի զանգվածի ինդեքսի աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ