News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը արտակարգ դրություն  է հայտարարել Գազայի հատվածի մայրաքաղաքում, որոշ թաղամասեր ջրածածկ են  երկու օր տեւած անդադար անձրեւների հետեւանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալությունը նշում է, որ զոհեր եւ տուժածներ չկան, բայց ջրհեղեղների պատճառով  հարյուրավոր պաղեստինցիներ լքել են տները: Իրադրությունը վատթարացնում են ավերված շենքերը եւ ենթակառույցները, որոնք մնացել են Իսրայելի բանակի եւ Պաղեստինի գրոհայինների ամառվա հակամարտությունից հետո, որը տեւել է 50 օր:

«Գազայի հատվածում ՄԱԿ-ի ենթակառույցը գործի է դրել իր հնարավորությունները՝ տեղական իշխանության մարմիններին վառելիք, խմելու ջուր, հիգիենիկ եւ  դեղորայքային միջոցներ  արտակարգ մատակարարելուհամար», - գործակալության հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը:

Գազայում ջրհեղեղների պատճառով փակվել են 63  դպրոցներ, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 65 հազար աշակերտ: Եվս 43 դպրոց գործունեությունը դադարեցրել է Գազայի հատվածի հյուսիսային մասում, որը նույնպես տուժել է տեղատարափ անձրեւներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ