News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գրենլանդիայում նոյեմբերի 28-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան։ Խորհրդարանի 31 տեղի համար կպայքարեն 6 կուսակցություններ։

Հիմնական մրցակիցներն են իշխող սոցիա-դեմոկրատական «Սիումուտ» կուսակցությունը եւ ձախ ընդդիմադիր «Ինուիտ ատակատիգիիտը», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարցումների ընթացքում առաջին կուսակցությանը սատարում էին հայտնել պատասխանողների 36,7%-ը, երկրորդին՝34,5%-ը։
Ըստ տվյալների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառ է դարձել սեպտեմբերին «Սիումուտ» կուսակցության առաջնորդ Ալեքի Համոնդի հետ կապված սկանդալը, որն այն ժամանակ երկրի վարչապետն էր։

Նա պետական միջոցները անձնական նպատակներով վատնել էր՝ ավիաթռիչքների եւ հյուրանոցների վրա։ Գումարները նա վերադարձրել էր, սակայն սկանդալը հանգեցրել էր նրա հրաժարականին եւ կառավարական ճգնաժամի։

Համոնդը պաշտոնը ստացել էր 2013-ի ապրիլին՝ գրենլանդացիներին Դանիայից անկախացում խոստանալով։  Գրենլանդիան Դանիայի նախկին գաղութն է, որն այժմ այնտեղից 3,3 մլրդ կրոն (450 մլն եվրո) չափով ամենամյա օգնություն է ստանում։

Գրենլանդիան աշխարհի ամենամեծ կղզին է՝ 2 166 086 քկմ մակերեսով։ Տարածքի 80%-ը սառցապատ է։ Բնակչությունը կազմում է 57 հազար մարդ, որոնք հիմնականում էսկիմոսներ են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ