Ավստրալիայում հաշմանդամների տան հիվանդը խառնվել է թաղման արարողության թափորին եւ գողացել դիակառքը ննջեցյալի հետ միասին, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելս նահանգի Բլյու-Մոունթիս քաղաքում: Երբ տեղի դպրոցի դահլիճում տեղի էր ունենում հոգեհանգստի արարողությունը, թփերի հետեւից դուրս է եկել մի տղամարդ, նստել դիակառքի մեջ եւ տեղից շարժել այն։
Մահացածի եղբայրը հետապնդել է նրան։ Արդյունքում՝ դիակառքը մտել է փակուղի, իսկ հետդարձի ճանապարհին եղել է մահացածի եղբոր ավտոմեքենան։
Երբ հափշտակողից փորձել են պարզել կատարած արարքի պատճառները, վերջինս պատասխանել է. «Ինձ հարկավոր է հիվանդանոց գնալ»: Որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են տղամարդուն: Հետագայում պարզվել է, որ վերջինս հարեւանությամբ գտնվող հաշմանդամների տան հիվանդն է եւ տառապում է մտագարությամբ:
Որոշ ժամանակ անց թաղման արարողակարգը ավարտվել է առանց նոր միջադեպերի: