News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միլիոնավոր մարդիկ շտապում են խանութներ՝ այսպես կոչված «սեւ ուրբաթի» շրջանակներում կազմակերպված մեծ զեղչերի հետեւից:

Այդ օրը բազմաթիվ խանութներ բացում են դռները կեսգիշերին կամ ավելի շուտ: Իսկ մինչ այդ դռների մոտ արդեն գնորդների հսկայական հերթեր են գոյանում, ովքեր ցանկանում են գնումներ կատարել աննախադեպ ցածր գներով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ խանութներ որոշել են սեւ ուրբաթի փոխարեն սեւ հանգստյան օրեր կազամկերպել՝ զեղչերը երկարաձգելով մինչեւ դեկտեմբերի 1-ը:

Իսկ սեւ ուրբաթին հաջորդող երկուշաբթին անվանում են «կիբեռերկուշաբթի» , որը ինտերնետ-խանութների համար ամենալարված օրն է:

ԱՄՆ-ի Մանրածախ առեւտրի ֆեդերացիայի տվյալներով՝ այս տարի սեւ ուրբաթ եւ նրան հաջորդող հանգստյան օրերին ավելի քան 140 մլն ամերիկացիներ կշտապեն խանութներ: Միջինում նրանցից յուրաքանչյուրը գնումների համար ծրագրում է 300 դոլար ծախսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ