«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր` նոյեմբերի 28-ին, նիստ չի հրավիրել: Այս մասին կուսակցության կենտրոնական գրասենյակից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Մամուլի հրապարակումները, թե մենք այսօր նիստ ենք հրավիրել, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա` հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:
Նշենք, որ այսօր առավոտյան Ստեփան Մարգարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նիստը տեղի կունենա ժամը 14:00-ին, քննարկվելու են կազմակերպական հարցեր: