News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2014թ.-ի նոյեմբերին «Յունիբանկ» ՓԲԸ-ն Salesforce ամպային CRM–համակարգի «վարկային կոնվեյերի» օգնությամբ տրամադրել է ընթացիկ տարվա 100-հազարերորդ հոբելյանական սպառողական վարկը: 100-հազարերորդ վարկի ստացողը դարձավ ուսուցչուհի Բյուրեղիկ Սարգսյանը: Նոր տարվա նախաշեմին, բանկի աշխատակիցները կշնորհավորեն հաճախորդին եւ կհանձնեն հաճելի նվեր: 

Յունիբանկը գործարկել է վարկային հայտերի հաստատման ավտոմատացված համակարգը` «վարկային կոնվեյերը»,  2013թ.-ի մայիսին: Համակարգը մշակվել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»  իննովացիոն ընկերության կողմից, որը ԱՊՀ երկրներում Salesforce.com-ի եւ Inergy Analytical Solutions B.V. բացառիկ գործընկերն է: «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության լուծումներն ուղղված են ֆինանսական կազմակերպությունների բիզնես գործընթացների օպտիմալացմանը, աշխատանքի որակի բարելավմանը, արտադրողականության եւ վաճառքների արդյունավետության բարձրացմանը:

Նոր համակարգի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին ավտոմատացնել հաճախորդի վարկունակության գնահատման եւ պրոֆիլի կառուցման գործընթացը` բացառելով աշխատակիցների կողմից «ձեռքով» աշխատանքը: Այդ կերպ էապես կրճատվեց վարկային գործարքների ձեւակերպման եւ սպասարկման ժամանակը, ինչն, իր հերթին, հնարավորություն տվեց ավելացնելու բանկի մանրածախ վարկերի քանակը մի քանի անգամ: Միայն այս տարի Յունիբանկի «կոնվեյերը» ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ, որից մոտ 50%-ը հաստատվել են: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվել է մեկ րոպեում:

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ սպասարկման որակի բարձրացումը Յունիբանկի հերթական  քայլն է դեպի հաճախորդը: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Յունիբանկը հայաստանյան առաջատար բանկերի եռյակում է: Ս.թ. նոյեմբերի վերջին բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է  60 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 52%-ը: Նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ սպառողական վարկերի ծավալն աճել է 24%-ով, իսկ քանակը` 65%-ով: 

Սպառողական վարկերը կարելի է ձեւակերպել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում, ինչպես նաեւ`  բանկի հետ համագործակցող 500 առեւտրային կետերում: Հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով, խոշոր վաճառասրահներում բանկը բացել է նաեւ 50 պրոմո-կետ:

Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաեւ օնլայն` առանց բանկ այցելելու: Դրա համար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ բանկի ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզ ձեւը:

Յունիբանկը կշարունակի համագործակցությունը «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության հետ եւ կզարգացնի CRM–լուծումները նաեւ կորպորատիվ ուղղությամբ:

«Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ն ֆինանսական հատվածի համար առաջադեմ ծրագրային ապահովում մշակող եւ մատակարարող ընկերություն է: Այն մասնագիտացված է CRM-ի, Big Data-ի, բիզնես գործընթացների ավտոմատացման ոլորտներում` օգնելով բիզնեսին բարձրացնելու շահութաբերության եւ հաճախորդների սպասարկման մակարդակը: Ամպային  լուծումներն այսօր ներկայացնում են առավել տնտեսող բիզնես մոդել եւ հնարավորություն են տալիս խնայել ընկերության ժամանակը եւ ռեսուրսները` ապահովելով բարձր արտադրողականություն: Լրացուցիչ տեղեկությունների համար: www.protobase.ru 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ