News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մեծամարում մահացած 15-ամյա Առնակ  Հարությունյանի մոտ հարազատները քոս են կասկածել, ծծումբը խառնել են կարագին եւ քսել մարմնին, որպեսզի անցնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեծամորի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Վանյանը:

Նա պատմեց, որ առավոտյան եղել է «Շտապօգնություն» զանգ, պատճառը երեխայի բարձր ջերմություն էր, կես ժամ անց հիվանդը եղել է իրենց ընդունարանում: «Ամբողջ մարմինը դեղին գույնի նյութով էր պատված, հարազատները ասել են, որ քոս են կասկածել, ծծումբը խառնել են կարագին, քսել են մարմնին, որ անցնի: Դրանից հետո գիշերը երեխան վատացել է, անհանգիստ շարժումներ, ծամածռություններ է արել, ուշադրություն չեն դարձրել, երբ առավոտյան տեսել են, որ գիտակցություն չկա, բերել են մեր մոտ: Եղել է ծայրաստիճան ծանր վիճակում, անգիտակից եւ գրգռված շարժումներով, անմիջապես ռեանիմատոլոգը եւ շտապօգնության բժիշկը օգնություն են ցուցաբերել, մաքրել թույները: Համապատասխան օգնությունը շարունակել են, մանկական տոքսիկոլոգի հետ են խորհրդակցել, նրանք խորհուրդ են տվել անպայման տեղափոխել տոքսիկալոգիա»,-ասաց նա:

Երեխային Երեւան տեղափոխելու համար կազմվել է բրիգադ, որի մեջ ընդգրկվել է նաեւ ռեանիմատոլոգը՝  իր սարքավորումներով, դեղամիջոցներով, սակայն ճանապարհին երեխայի վիճակը վատացել է, սրտի կանգ է առաջացել, որոշել են Երեւան չտանել, տեղափոխել են մոտակա Էջմիածնի հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգը:

Թե ինչն էր երեխայի մահվան պատճառը, Միքայել Վանյանը նշեց, որ դա պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Իսկ թե ինչպես կարող է նա թունավորված լինել ծծումբից, տնօրենն ասաց, որ մաշկը անցքեր ունի,չի բացառվում, որ հենց դրա միջոցով այն անցած լինի օրգանիզմ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 27-ին, ժամը 6.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1999 թ. ծնված Առնակ  Հարությունյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե արզվել է, որ տանը, ժամը 02.00-ի սահմաններում, Ա. Հարությունյանն իրեն վատ է զգացել, ինչից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մեծամոր» Բ/Կ, որտեղից էլ Երեւանի «Մուրացան» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Իսկ Մայիսյանին համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ հիվանդանոցի ճանապարհին մահացած  Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 15-ամյա Առնակ Հարությունյանն ընդամենը 5 օր առաջ էր վերադարձել Հայաստան: «Առնակը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ հոր մոտ, նոր էր վերադարձել: Այստեղ մոր եւ քրոջ հետ էր ապրում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ