News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի Վերոնայում ծրագրում են կառուցել ուղղահայաց գերեզմանատուն:

Այստեղ 33 հարկերում ենթադրում են տեղավորել 24 հազար գերեզման, փոխանցում է Direct Press-ը:

Ըստ աղբյուրի՝ նման անսովոր կառույցի շինարարության  վերաբերյալ որոշումն ընդունվել է  Վերոնայում սովորական «հորիզոնական» գերեզմանատներում տեղերի բացակայության պատճառով: 

Քաղաքային խորհրդի պաշտոնյաները հավանություն են տվել Cielo Infinito ընկերության ներկայացրած նախագծերին՝ քաղաքի արվարձաններում ժամատներով ֆուտուրիստական աշտարակներ կառուցելու վերաբերյալ: Թաղել կարելի կլինի ինչպես հանգուցյալի աճույնամոխիրը, այնպես էլ մարմինը՝ դագաղում կամ ընտանեկան դամբարանում:

Նախագծի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել. Դրա համար անհրաժեշտ է քաղխորհրդի քվեարկություն:

Եվրոպայում բազմահարկ աշտարակների նախագիծը, որոնք կծառայեն որպես վերջին հանգրվան, ներկայացվել էր Նորվեգիայում՝ մեկ տարի առաջ: Հնդկաստանում ներկայումս կառուցվում է նման շինություն, որը կոչվում է Moksha tower: Համարժեք կառույց արդեն կա  Բրազիլիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ