News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Վանաձորում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի գործով դատավարությունը. Նոյեմբերի 27-ին կայացած դատական նիստին պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններ է ներկայացրել, որոնց մի մասը բավարարվել է:

«Մենք դատախազին կոչ արեցինք քաղաքացիական արիություն ունենալ եւ ինքնաբացարկ հայտարարել, քանի որ կարծում ենք, որ նա օբյեկտիվ եւ անկողմնակալ չէ: Իհարկե, դատախազը մերժեց, որից հետո մենք մի շարք միջնորդություններ ներկայացրինք, դրանցից մեկը հարցում էր, որ ես արել էի «Վանաձոր» բժշկական կենտրոն՝ կապված Ղուկասյանի ընտրած բուժման մեթոդի հետ: Պարզվեց, որ 2000թ.-ից այս հիվանդանոց նմանատիպ վնասվածքներով տեղափոխվել է 13 անձ, որոնք ստացել են այն բուժումը, ինչ Դավիթ Հովակիմյանը: Բուժման այս մեթոդը նախորդ 13 դեպքերում տվել է դրական արդյունք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Պաշտպանական կողմը պատրաստվում է նաեւ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել: Նոյեմբերի 27-ին նրանք դա չեն արել, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է եւ նիստը հետաձգվել մինչեւ դեկտեմբերի 9-ը:

«Հետաքրքրական է, որ տուժողի իրավահաջորդը՝ Դավիթի հայրը, դատարանում հայտարարեց, որ բժշկին մեղավոր ճանաչում է, սակայն խափանման միջոցի հարցը թողնում է թողնում է դատարանի հայեցողությանը: Ի դեպ, նախկինում նախաքննական մարմինն ասում էր, թե տուժողի իրավահաջորդը խիստ դեմ է, որ խափանման միջոցը փոխվի»,- ավելացրեց նա:

Փաստաբանը հայտնեց նաեւ, որ առաջին դատական նիստն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես բժիշկ-վիրաբույժ իր մասնագիտական պարտականությունները դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարել է ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը:

Բժշկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Վլադիմիր Ղուկասյանը կալանավորված է:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ