News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսական ձեռնարկությունների ղեկավարների անգործության պատճառով Բելառուսում մեծ տարածում է ստացել վայրի ստեպղինը, հայտնում է Lenta.ru-ն:

«Սոճազգիների վայրի ստեպղինի տարածումը չկասեցնող ղեկավարներին պետք է այնտեղ փակել, այդ մացառուտներում, թող այնտեղ նստեն, եւ այդ ժամանակ ամեն ինչ նորմալ կլինի», - ասել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին: Նա նշել է, որ ցանկության դեպքում այդ բույսի մացառուտները հնարավոր է վերացնել 2-3 տարվա ընթացքում: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են տեխնոլոգիաներ եւ քիմիկատներ:

2014թ. օգոստոսի դրությամբ հանրապետության տարածքում արձանագրվել է 2,2 հազար հա ընդհանուր մակերեսով վայրի ստեպղինի մացառուտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ