News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանացի առաջատար ներդրողներից մեկն իր արդեն նախկին կնոջը ամուսնալուծության գործընթացքում խոշոր հրաժարագին է առաջարկել՝ 377 մլն ֆունտ ստեռլինգ: Բրիտանական թերթերը շտապել են ընթերցողներին հաղորդել, որ այժմ ֆինանսիստի «դժբախտ եւ լքված կինը» կարող է սփոփվել նրանով, որ ավելի հարուստ է, քան թագուհին: Էղիսաբեթ 2-րդի կարողությունը գնահատվում է 350 մլն ֆունտ ստեռլինգ (550 մլն դոլար), հայտնում է MK-London-ը:

Լքված կնոջ իրավաբանները բավարարված են ամուսնալուծության գործով երկշաբաթյա լսումներից, սակայն հայցվորուհին մտադիր է բողոքել՝ ավելի շոտ գումար ստանալու նպատակով:

Նախկին ամուսինների մասին հայտնի է, որ նրանք ծանոթացել են Հարվարդում եւ ավելի քան 15 տարի համատեղ կյանք վարել, ունեն 4 երեխա:  Քրիստոֆեր Հոնը աղքատ ընթանիքի զավակ է եւ իր ֆինանսական կաիերան ակռուցել է տառացիորեն զրոյից: Ամուսինները են զարգացող երկրներում երեխաների օգնության խոշորագույն բարեգործական հիմնադրամներից մեկի՝ Children Investment Fund-ի հիմնադիրներն են:

Forbes ամսագիրը 2013թ.-ի արդյունքներով Քրիստոֆեր Հոնին ճանաչել է հեջավորման հիմնադրամների ամենաբարձր վարձատրվող 25 մենեջերներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ