News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ է ունենում Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Շրջագայությունը վեց համերգային կանգառ է նախատեսում: Մի քանի օր առաջ նա նվագախմբի հետ ելույթ է ունեցել նորզելանդական Ինվերքարգիլ քաղաքում, ինչի առիթով տեղական «The Southland Times»-ը զրուցել է նրա հետ:

Պարբերականը նշում է, որ վաղ տարիքից աշխարհահռչակ թաֆջութակահար Նարեկ Հախնազարյանը ցանկանում էր ելույթ ունենալ աշխարհի լավագույն նվագախմբերի հետ: «26-ամյա վիրտուոզը, ով մեծացել է Հայաստանում, երաժիշտների ընտանիքում, գիտեր, որ հետեւելու է ընտանիքի օրինակին: Երբ նա մոր հետ փոխադրվել է Մոսկվա՝ երաժշտություն ուսանելու, այդ ժամանակ էլ հստակ տեսել է իր ուղին»,- ասված է հոդվածում:

Իր գործին վաղեմի նվիրվածությունը, ըստ թերթի, հատուցվել է, եւ հիմա՝ 15 տարի անց, Հախնազարյանը պարգեւների եւ մրցանակների հսկայական հավաքածու ունի, այդ թվում ոսկե մեդալ, որը ստացել է 2011 թվականին, Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի ժամանակ. ամենահեղինակավոր մրցանակը թավջութակահարի համար:

«Չնայած հաջողության ակնհայտ ձգտմանը՝ Հախնազարյանը հավաստում է, որ ոչնչով չի առանձնանում ցանկացած այլ երաժշտից. «Հաջող կարիեան ցանկացած երաժշտի նպատակն է: Ես նույնպես բացառություն չեմ»: «Ամեն դեպքում, նա խոստովանում է, որ դա նշանակում է լարված գրաֆիկով կյանք եւ բազմաթիվ ճամփորդություններ»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ թավջութակահարն ու ավստրալացի ռեժիսոր Բեն Նորթին միավորել են ուժերը՝ նորզելանդական սինֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայության համար, որը, Նարեկ Հախնազարյանի խոսքով, շատ լավ է անցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ