News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարության աշխատակից Նունե Պլուզյանի գործունեությունից տուժած՝ Երեւանի Էրեբունի համայնքի բնակչուհի Սիրանույշ Չփլախյանին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ընդունել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանը, տեղեկացրել, որ վարչապետը տեղյակ է կնոջ խնդրին եւ զբաղվում է դրանով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիրանույշ Չփլախյանը։

«Գուրգեն Դումանյանը ինձ ասաց, որ վարչապետը տեղյակ է մեր խնդրին եւ իրեն խնդրել է զբաղվել մեր հարցով։ Նա  մեզ խնդրեց առայժմ նստացույց չանել վարչապետի տան մոտ, սպասել մի փոքր, մինչեւ խնդրին որեւէ լուծում տրվի»,-ասաց նա։

Սիրանույշը Չփլախյանը հերքեց ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Նունե Պլուզյանի  այն պնդումը, թե ինքը սպառնացել  է Նունե Պլուզյանին եւ նրա անչափահաս երեխային։

«Սուտ է, նման բան չկա, ընդհակառակը, Նունեի ընկերուհիներն են ինձ սպառնում, ֆեյսբուքով գրել էին, թե դու գիտե՞ս՝ բանտում քո նման անբարո կանանց նեղացնում են»,-ասաց տիկին Չփլախյանը։

Սիրանույշ Չփլախյանը նշեց, որ ինքը պատրաստ է այժմ տունը վաճառել եւ վերադարձնել 21 000 դոլար պարտքը, չնայած այդ գումարից ավելի շատ տոկոսավճար է տվել Նունե Պլուզյանին։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ըստ Սիրանույշ Չփլախյանի՝ 2011թ. ինքը «տոկոսով»  գումար է վերցրել Նունե Պլուզյանից, տունը առուվաճառքի պայմանագրով ձեւակերպել Նունե Պլուզյանի մորեղբոր տղայի՝ Հրայր Բաբայանի անվամբ՝ պայմանավորվելով, որ գումարը վերադարձնելոց հետո Նունե Պլուզյանը տունը պետք է ձեւակերպի իրենց անվամբ, սակայն այժմ Նունեն հրաժարվում է տունը վերադարձնել նույնիսկ 40 000 դոլար վճարելու պայմանով, եւ ստիպում է իրենց լքել տունը։ Նունե Պլուզյանը հերքում է այս մեղադրանքը՝ վստահեցնելով, որ տունը գնել է իր մորեղբոր տղան, իսկ ինքը «տոկոսով» գումար չի տվել։

Տպել
Ամենաշատ