News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2012թ. Իսլամական պետության զինյալների կողմից առեւանգված բրիտանացի ֆոտոլրագրող Ջոն Քենթլին ԻՊ-ի զինյալների ամսագրի՝ Dabiq-ի վերջին համարում հոդված է գրել, հայտնում է Iraqi News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրիտանացի գերու հոդվածը վերնագրել է  «Եթե ես լինեի ԱՄՆ-ի նախագահ»: Հոդվածում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կոչ է անում դադարեցնել Մերձավոր Արեւելքի ներքին գործերին միջամտությունը, եւ ամերիկացի առաջնորդին անվանում է ռոբոտ:

 «Կառավարությունը ռոբոտի նման անդադար իրականացնում է  ոչ ճիշտ գործողություններ՝ չնայած իր ղեկավարի հակառակ հրամանին», - ասվում է բրիտանական գերու հոդվածում:

«Մեկնաբանելով ԻՊ-ի հենակետերին ԱՄՆ-ի օդային հարվածները՝ լրագրողը մասնավորապես նշել է. «Եթե ես նախագահ լինեի,  հավանաբար, կանջատեի բջջային հեռախոսս եւ կգնայի գոլֆ խաղալու»:

ԻՊ-ը հրապարակել է Ջոն Քենթլիի 5 տեսաուղերձներ, որոնցից մեկում նա սիրիական ընդդիմադիմության օգնությունը անօգուտ է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ