News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մաքսային միությունում կոնֆլիկտ է թեժանում»: «Մաքսային միությունն անցնում է իր առաջին, հնարավոր է նաեւ գլխավոր ստուգողականը», նման եզրահանգումներ են պարունակում «Gazeta.ru»-ի վերլուծական հոդվածում:

Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի միջոցով Ղազախստան մատակարարվող բելառուսական տարանցիկ բեռների նկատմամբ վերահսկողություն սահմանելու Ռուսաստանի մտադրության եւ այդ կապակցությամբ Ղազախստանի ու Բելառուսի դժգոհության մասին է: «Եթե այդուհանդերձ, վերահսկողություն սահմանվի, ապա միության գոյության իմաստը կասկածի տակ կդրվի», - գրում է պարբերականը:

Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի 28-ին «Ռոսսելխոզնադզորը» ավելի քան 360 տ եվրոպական պտուղբանջարեղենային արտադրանք է հետ վերադարձրել, որը փորձել են Բելառուսի միջոցով Ռուսաստան մատակարարել:

Մոսկվան կարծում է, որ տարանցիկ բեռների օգնությամբ բելառուսական ընկերությունները ռուսական խանութներ են մատակարարում պարենային արգելքի մեջ ընդգրկված ԵՄ-ի արտադրանքները: Այս մտավախությունները հաստատվում են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառության վերջին տվյալներով: Այսպես, ռուսական էմբարգոյի սահմանման օրից (օգոստոսի 7) ի վեր Եվրոպայից դեպի Բելառուսի Հանրապետություն ապրանքների ներմուծումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 80%-ով:

Մինսկի իշխանություններին ուղղված առաջին նախազգուշական կրակոցը եղավ «Ռոսսելխոզնադզորի» կողմից բելառուսական ինը մսի կոմբինատների արտադրանքը ՌԴ մատակարարելու արգելքը: Արգելքի արդյունքում բելառուսական բիզնեսը մոտ 300 մլն դոլար կորցրեց:

Ի պատասխան ռուսական գերատեսչությունների գործողությունների՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «հուսահատված է» Մոսկվայի դիրքորոշմամբ: Նա անընդունելի է համարում Ռուսաստանի հետ սահմանին տարանցիկ բեռների վերահսկողությունը եւ համոզված է, որ այս քայլն արդարացված է միայն Մաքսային միության արտաքին սահմանին:

 «Ռուսական իշխանությունների վարքն ինձ այսօր ոչ միայն զարմացնում է, այլեւ հուսահատեցնում: Եթե մոտ ժամանակներս երկու երկրների միջեւ առեւտուրը չկարգավորվի, մենք ստիպված կլինենք արձագանքել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Բելառուսի օրինակով հերթական անգամ, վերցնելով կամ գազային, կամ նավթային շեփորը, իսկ հիմա պարենային հարցերը, ցանկանում են ինչ-որ մեկին կամ ամբողջ աշխարհին ցույց տալ, ինչ-որ մեկին դաս տալ: Սակայն մենք լակոտներ չենք, որպեսզի մեզ օձիքից  բռնելով առաջնորդեն», - հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա առաջարկել է «ճնշում չգործադրել» եւ «չտրորել» իր երկիրը՝ նշելով, որ Մոսկվայի կողմից դա երբեք չի հանդուրժի:

Երբ Մոսկվան արգելք սահմանեց Եվրոպայից եւ ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման համար, բելառուս արտադրողների սկսեցին ակտիվորեն գնել եւ վերավաճառել էժանացած օտարերկրյա հումքը ՝ լեհական, ամերիկյան եւ կանադական միս, լիտվական, լեհական եւ հոլանդական կաթ, հունական, գերմանական, լեհական, ուկրաինական եւ մոլդովական բանջարեղեն եւ մրգեր: Այդուհանդերձ, նախագահ Լուկաշենկոն հստակորեն հերքեց նման վերաարտահանման հնարավորությունը:

Վերաարտահանման վերահսկողությունը խաթարում է միության գործունեության հիմնարար սկզբունքները՝ ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ, նշում են դիտորդները: Շահերի կոնֆլիկտը կարող է անլուծելի լինել: «Սակայն մյուս կողմից, ռուսական էմբարգոն շահավետ եղավ Բելառուսի եւ Ղազախստանի համար, քանի որ այն թույլ է տալիս ընդլայնել շուկայում փաստացի ներկայությունը, ինչի դեմ էլ հենց հանդես է գալիս «Ռոսսելխոզնադզորը», - մեկնաբանել է ռուսական Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին փոխվարչապետ Ալեքսեյ Մակարկինը:

Իր հերթին, «Ռոսսելխոզնադզորը» կարծում է, որ Բելառուսից ՌԴ-ի տարածքով դեպի Ղազախստան եւ այլ երկրներ տարանցիկ մատակարարումների վերահսկողության հարցը պետք է որոշվի Մաքսային միության մակարդակում՝ եռակողմ ձեւաափով: Գերատեսչության մամուլի քարտուղար Յուլիա Տրոֆիմովի խոսքով՝ եռակողմ ձեւաչափով տարանցման հարցի շուրջ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ