News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության համաձայնագրից բխող տրանսպորտային հարցերին պարզաբանումներ տալու, տրանսպորտային ոլորտում նախատեսվող իրավական փոփոխությունները քննարկելու, հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում։

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, տրանսպորտի վարչության պետի տեղակալ, բեռնափոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկաներին հանգամանորեն ներկայացրեց, թե որոնք են տրանսպորտի ոլորտում ԵՏՄ-ին միանալու առանձնահատկությունները։

Բարձրացված բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն արձանագրեցին, որ համաձայնագրին միանալուց հետո գործունեության ընթացքում չեն առաջանա խնդիրներ եւ խոչընդոտներ, իսկ նախարարության տված պարզաբանումները լիարժեք են եւ բավարար։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելու ինչպես առաջին շրջանում, այնպես էլ հետագայում նախարարությունը պատրաստակամ է բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն եւ օժանդակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ