News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարության ընդունելությունների տանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախաձեռնած միջազգային համաժողովը` «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով:

Համաժողովի մասնակիցներն էին ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

«Անկախությունն ու արդյունավետությունն իսկապես հռչակված նպատակային արժեքներ են, եւ մենք ձգտելու ենք դրանց կատարելագործմանը` երկրում ընթացող հիմնական բարեփոխումների համատեքստում: Անցած 7 տարիների ընթացքում եւ՛ պետական, եւ՛ հասարակական հարթակներից խոսվել է, որ մեզ հաջողվել է ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը: Պետական ռեսուրսների կառավարման եւ օգտագործման գործում արդեն նկատելի է զգոնությունն ու ուշադրությունը: Այս համատեքստում ՎՊ-ն, օրենսդիր եւ գործադիր մարմինների հետ համագործակցելով, հասել է որոշ ոլորտներում վաղուց արմատացած խնդիրների լուծմանը:

Վերահսկիչ պալատը պատժիչ ձեռք չէ, ավելին՝ այն կանխարգելիչ կարեւոր օղակ է: Ռեւիզիոն մոտեցումներն այլեւս անցյալում են: Մենք որդեգրել ենք INTOSAI սկզբունքներին եւ արժեքներին հարազատ քաղաքականություն, եւ այս գործում չափազանց կարեւոր է միջազգային համագործակցությունը…»,- իր խոսքում ասաց Իշխան Զաքարյանը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ աուդիտի բարեփոխումները գերագույն կարեւորություն ունեն, եւ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ Վերահսկիչ պալատ: «Պետական շղթայի կատարելագործման համար հույժ կարեւոր է, որ ԵՄ­ն շարունակի հատկացնել բյուջետային աջակցությունը, որպեսզի բարեփոխումները շարունակվեն: Կարիք կա արագացնելու դրանց իրականացումը՝ միջազգային կառույցների հռչակագրերին եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ»,­ասաց Հրիսթեան` հավելելով, որ ԵՄ պատվիրակությունը երկարաժամկետ հատվածում պատրաստ է օժանդակել ՎՊ­ին:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, իր համաձայնությունը հայտնելով պարոն Հրիսթեայի հնչեցրած մտքերի հետ, նշեց, որ Գերմանիան աջակցում է ՎՊ բարեփոխումներին` հավատալով, որ այն զարգացման անքակտելի նախադրյալ է:

Բոլոր մասնակիցները՝ թե՛ միջազգային փորձագետներն ու թե՛ ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչները, ամփոփելով քննարկումները, արժեւորեցին ՀՀ Վերահսկիչ պալատի անցած ուղին եւ կատարած աշխատանքները, կարեւորեցին նոր բարեփոխումների անհրաժեշտությունը ներկա փուլում եւ իրենց աջակցությունը հայտնեցին այդ բարեփոխումները կյանքի կոչելու դժվարին գործին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ