Ստրասբուրգում հիվանդանոց տեղափոխված Ռուզաննա Գրիգորյան-Խաչատրյանը, ով մոտ երկու շաբաթ գտնվում էր կոմայի մեջ, մահացել է: Այս մասին գրում է հայ-ֆրանսիական «Nouvelles d'Arménie» ամսագիրը՝ վկայակոչելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տեղեկատվությունը:
Պարբերականը նշում է, որ երիտասարդ կինը վերջին 15 օրերին գտնվել է կոմայի մեջ, որից հետո մահացել է: Ամենայն հավանականությամբ, կնոջ մարմինը կտեղափոխվի Հայաստան, որտեղ ապրում է նրա ընտանիքը:
Ռուզաննա Գրիգորյան-Խաչատրյանը ամուսնացած էր Ֆրանսիայում հայ փախստականի հետ, բայց ինքն անձամբ երկրի տարածքում ապրում էր ապօրինի: