Նիգերիայի Կանո քաղաքի մզկիթում միանգամից երեք պայթյուն է որոտացել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Պայթուցիկ սարքը գործի է դրվել այն պահին, երբ հավատացյալները համաքվել էին մզկիթի մուտքի մոտ՝ մասնակցելու ուրբաթօրյա աղոթքին:
Ականատեսները նշում են վիրավորների մասին, սակայն նրանց թիվը դեռ ճշտվում է: «Աղոթքն սկսվելուց վայրկյաններ հետո մզկիթի շինություններում մեկը մյուսի հետեւից պայթել է երկու ռումբ»,-ասել է հավատացյալներից մեկը: Նրա խոսքով՝ երրորդ պայթուցիկ սարքը գործի է դրվել շենքի դրսի մասում:
Դեռեւս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:
Նիգերիայում ակտիվորեն գործում է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը, որը հադես է գալիս երկրում շարիաթի օրենքներ մտցնելու օգտին: