Երեւան-Գյումրի ճանապարհի 117-րդ կ/մ-ին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 01.50-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց-ՄԼ-430» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: