Turkish Airlines ընկերության Boeing 737-ի օդաչուն պատահաբար սեղմել է օդանավի առեւանգման ազդանշանը, երբ ցանկանում էր Վիեննայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու թույլտվություն ստանալ, փոխանցում է «Ֆրանս Փրեսս»-ը՝ վկայակոչելով ավստրիական ոստիկանության աղբյուրը։
Ըստ մամուլի՝ օդանավը Ֆրանկֆորտից մեկնում էր Ստամբուլ, երբ ուղեւորները առաստաղից կախված թթվածնային դիմակներ էին տեսել։ Սրահում խուճապ էր սկսվել։ Նույն այդ պահին օդաչուն դիսպետչերին օդանավի առեւանգման ազդանշան է ուղարկել։ Դիսպետչերը փորձել է կապ հաստատել Boeing-ի անձնակազմի հետ, սակայն չի հաջողվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Դրանից հետո օդ են բարձրացվել երկու կործանիչներ, որոնք ուղեկցել են օդանավին։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։