News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին խորհրդարանական ընտրությունների համար Բահրեյնում մոտ 50 ընտրատեղամաս է բացվել, որտեղ քաղաքացիները կարող են ընտրել ստորին պալատի պատգամավորներին (Պատգամավորների պալատ) եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Քաղաքացիների կքվեարկեն նոյեմբերի 29-ին՝ 36 ընտրական կենտրոններում եւ 13 տեղամասերում: Ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ: Արդյունքում ընտրվել են միայն 6 պատգամավորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բահրեյնի խորհրդարանը բաղկացած է Խորհրդատվական խուրհրդից (վերին պալատ) եւ պատգամավորների պալատից, յուրաքանչյուրում պատգամավորների թիվը 40 է: Ստորին պալատի պատգամավորները ընտրվում են համընդհանուր ընտրությունների ճանապարհով, իսկ վերջին պալատի անդամները՝ թագավորի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ