News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընթանում է Հայաստանի կոմկուսի 39-րդ համագումարը:

Համագումարի 392 պատվիրակներից, որոնք ընտրվել են քաղաքային եւ մարզային կոմիտեներում, գրանցվել են  378-ը:
Հյուրերի շարքում են ԽՄԿԿ կոմունիստական կուսակցությունների միության նախագահ, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ՌԴ կոմկուսի փոխնախագահ Կազբեկ Տայսաեւը եւ Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության նախագահ Թեմուր Պիպիան:

Համագումարի պատվիրակներին ու հյուրերին ողջունել են պիոներները, որոնք դահլիճ են մտել «Խարույկով խարկվենք» հայտնի երգի հնչյուների ներքո: Նրանք ներկայացրել են Խորհրդային իշխանությունների ձեռքբերումները եւ երդում տվել Կոմկուսին:

Դրանից հետո Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը հայտնել է, որ համագումարի նախօրեին ՀԿԿ շարքերը համալրել են 15 երիտասարդներ, եւ առաջարկել է նրանց հանդիսավոր կերպով կուսակցական տոմսեր տրամադրել:

Այնուհետեւ Սարգսյանը հանդես է եկել ՀԿԿ վերջին 4 տարվա գործունեությանը վերաբերող ընդաձակ հաշվետու զեկույցով: Իր խոսքում նա շեշտադրել է սոցիալիզմի գաղափարը քարոզելու նպատակով ժողովրդական զանգվածների հետ աշխատանքների հետագա ակտիվացումը: Տաճատ Սարգսյանը նկատել է, որ զանգվածների հետ կապն բավարար չափով ամուր չէ, ինչն էլ թույլ չի տալիս մեծ հաջողությունների հասնել: Նա հատկապես ընդգծել է Ռուսաստանի հետ ռազմավարական միության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը եւ խոստացել բոլոր կոմունիստների անունից՝ հետայսու եւս ակտիվ քայլեր ձեռնարկել եվրասիական ինտեգրման գործընթացի հաջող ավարտի ուղղությամբ:
ՀԿԿ համագումարի այսօրվա նիստումսպասվում է մի շարք բանաձեւերի ընդունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ