News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից սպասվող ներդրումները ուշանում են արեւմուտքի պատժամիջոցների պատճառով, սակայն պարտադիր կգան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողներին հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով՝ եվրասիական ինտեգրման գործընթացները այսպես թե այնպես ենթադրում են Ռուսաստանի, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի հետ կապերի ամրապնդում: 

«Մենք արդեն ստացել ենք մերձեցման ակնհայտ օգուտները. գազի գինը 1000 խմ-ի դիմաց կազմում է 189 դոլար, ինչպես նաեւ ՀԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարաձգման համար ստացել ենք 270 մլն դոլար վարկ», - հայտարարեց Թավադյանը:

Սական ամենագլխավորն այն է, որ Հայաստանը տնտեսվարման ձեւը փոխելու հնարավորություն է ստացել. հանրապետությունը կարող է ավելի քիչ ապրել արտասահմանից ստացվող տրանսֆերտների, եւ ավելի շատ՝ արդյունաբերության հաշվին, որը կսպասարկի Ռուսաստանի եւ ԵՏՄ-ի հսկայական շուկան, նշեց Թավադյանը:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին: Մինչ այդ, սպասվում է երկրի խորհրդարանում անդամակցության մասին Պայմանագրի վավերացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ