News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արեւելաեվրոպական շրջագայության շրջանակներում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Թբիլիսի:

Կեսօրին Քլինթոնին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն ու նրա տեղակալ Գիորգի Բոկերիան:

Առաջին հանդիպումը Քլինթոնը կանցկացնի կին-առաջնորդների հետ Ազգային հանրային գրադարանում: Հանդիպմանը հրավիրվել են բիզնեսի, ոչ կառավարական հատվածի, ԶԼՄ-ների եւ քաղաքականության 140 ներկայացուցչուհիներ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Հանդիպումից հետո Քլինթոնը կայցելի նախագահական նստավայր, որտեղ դեմ առ դեմ բանակցություններ կվարի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, նաեւ ընդլայնված կազմով բանակցություններ կունենա կառավարության, ընդդիմության եւ հասարակության ներկայացուցիչների հետ: Մասնավորապես՝ այդ հանդիպմանը հրավիրված են վրացի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն եւ երգչուհի Նանի Բրեգվաձեն:

Իր այցը Քլինթոնը կավարտի ընդդիմության առաջնորդների՝ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի եւ Քրիստոնյա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գիորգի Թարգամաձեի հետ հանդիպմամբ:

ԱՄՆ պետքարտուղարը Թբիլիսի է ժամանել Երեւանից։ Նրա տարածաշրջանային այցը սկսվել է հուլիս 1-ին: Քլինթոնն արդեն եղել է Ուկրաինայում, Լեհաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ