News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ես գիտեմ, թե որքան դժվար է ժողովրդավարության ճանապարհը բռնած երկրների համար պայքարել ազատության, հավասարության եւ արդարության արժեքների ներդրման համար: Եվ ես այսօր այստեղ եմ, որպեսզի քաջալերեմ ձեզ ձեր դժվարին աշխատանքի կատարման հարցում»: Այդ մասին հուլիսի 5-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ըստ պետքարտուղարի՝ «ժողովրդավարությունը պահանջում է ոչ միայն ընտրություններ, այլ նաեւ ազատ երկխոսության, գաղափարների ազատ փոխանակման հնարավորություն, թափանցիկ կառավարում, հաշվետու կառավարություն եւ ամենից առաջ ամուր քաղաքացիական ուժ, որը ոչ թե բավարարվում է ստատուս քվոյով, այլ սատարում է ավելի առողջ, ավելի ազատ հասարակության կառուցում»:

«ԱՄՆ-ը հավատացած է, որ ժողովրդավարությունը ծաղկում եւ բարգավաճում է այն երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակության անդամները հարգված են եւ ազատ աշխատելու հնարավորություն ունեն»,- նշել է Քլինթոնն ու հայտնել, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է իր աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ: Մասնավորապես Քլինթոնն անդրադարձել է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների վերաբերյալ եւ նշել, որ այդ կապակցությամբ մտահոգություններ կան ԱՄՆ-ում, ԵԱՀԿ-ում եւ Եվրամիությունում: «Ես բարձրացրեցի այս խնդիրները եւ պատասխան ստացա, որ կառավարությունը պատրաստ է այս աշնանը մեկ անգամ եւս վերանայել նախագիծը, եւ մեր երկիրը պատրաստ է այս հարցում համագործակցել Հայաստանի հետ եւ աջակցել Հայաստանում լրագրողների պաշտպանության հարցում, քանի որ միայն այս պարագայում Հայաստանի ժողովուրդը կարող է ստանալ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ծաղկուն ժողովրդավարություն կառուցելու համար»:

ԱՄՆ պետքարտուղարը նկատել է, որ հասարակական կազմակերպությունները եւ լրագրողները տարիներ շարունակ աշխատել են, որպեսզի ամրապնդեն կապերը ժողովուրդների միջեւ ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ` Թուրքիայի հետ: «Անկախ նրանից, թե ինչ ոլորտում է ձեզանից յուրաքանչյուրն աշխատում ավելի առողջ հասարակություն կառուցելու համար` լինի դա առողջապահությունը, ազատ ընտրությունների թե տեղեկատվության ազատ փոխանցման ոլորտը, ես շնորհակալ եմ ձեզնից եւ խնդրում եմ շարունակել ձեր գործունեությունը: Այն մարտահրավերները, որոնք ծառացած են ձեր առջեւ, ավելին չեն, քան այն մարտահրավերները, որոնք Հայաստանը հաղթահարել է: ԱՄՆ-ը, Օբամայի վարչակազմը եւ ԱՄՆ-ի ժողովուրդը ձեզ հետ են` ձեզ սատարելու եւ օժանդակելու հասնելու այն ապագային, որը դուք ձեզ համար նախատեսել էիք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ