News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Սահմանադրության ամենախախտվող դրույթը 3-րդ հոդվածն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»,- հուլիս 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:

Նրա խոսքով՝ 2005 թվականի Սահմանադրության փոփոխություններում մեծագույն քայլեր արվեցին, որպեսզի մարդու իրավունքները ընդլայնվեն ու պաշտպանվեն, սակայն կան նաեւ Սահմանադրությամբ նշված օրենքներ, որոնք մինչեւ հիմա ԱԺ-ում չեն ընդունվել:  «Մեխանիզմների տեսակետից օրենսդիրը ունի լրջագույն աշխատանք, որ պետք է անի: Մեզ մոտ հատկապես սոցիալական իրավունքները ավելի շատ հռչակված են, քան թե կյանքի են կոչված»,- հայտնել է  ՍԴ անդամը: Թոխյանի խոսքով, Սահմանադրությունը արդյունավետ կլինի, եթե լինի սահմանադրական դաշտ կամ մշակույթ: Անդրադառնալով Սահմանադրության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին՝ նա ցավով նշել է, որ դահլիճը լիքը չի եղել, նույնիսկ քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչներ են բացակայել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Ամենաշատ